ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սաուդյան թագավորի նախկին կինը Բարաք Օբամայի օգնությունն է խնդրում

Սաուդյան թագավորի նախկին կինը Բարաք Օբամայի օգնությունն է խնդրում
29.03.2014 | 13:15

Սաուդյան Արաբիայի միապետ Աբդուլլայի նախկին կինը՝ 57-ամյա Ալանուդ Ալ Ֆայեզը, հրապարակայնորեն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որ նա օգնի ազատել 13 տարի թագավորական պալատում փակի տակ գտնվող իր 4 չափահաս դուստրերին։ Daily Mail-ը հաղորդել է, որ Ֆայեզն Օբամայից ակնկալում է միապետի հետ սպասվելիք հանդիպման պատեհ առիթ օգտագործելով՝ իր աղջիկներին բռնություններից ազատել։ 2003թ. Աբդուլլա արքայից ամուսնալուծվելուց հետո կինն ապրում է Լոնդոնում, սակայն աղջիկները մնացել են հոր մոտ, ով նրանց չափազանց վատ է վերաբերվում։
Agence France Presse գործակալության հետ զրույցում կինն ասել է, որ իր 4 դուստրերը՝ Սահարը, Մահան, Հալան ու Ջավահիրը, պահվում են որպես գերի՝ ամբողջ աշխարհից կտրված։ Նրանց օրական 1 անգամ է սնունդ ու ջուր տրվում, իսկ շենքից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող։ Ալ Ֆայեզը դուստրերին ազատելու կոչով դիմել է անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, սակայն՝ ապարդյուն։

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ